կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 17:44
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Ոստիկանները 15 րոպե ժամանակ տվեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար

ԱԱԾ-ի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները և պատգամավորները չեն հեռանում: Գագիկ Ծառուկյանն արդեն չորս ժամից ավելի ԱԱԾ–ում է։

Այստեղ նաև մեծ թվով ոստիկանական ուժեր կան, որոնք օղակի մեջ են վերցրել ակցիայի մասնակիցներին։ Պարբերաբար քաղաքացիներին բերման են ենթարկում։

Քիչ առաջ ոստիկանները հայտարարեցին, որ 15 րոպե ժամանակ են տալիս ակցիայի մասնակիցներին, որպեսզի հեռանան, հակառակ դեպքում կդիմեն հարկադրանքի միջոցների:

Ավելի վաղ նրանք նաև հայտարարել էին, որ հինգ րոպե ժամանակ են տալիս՝ ցրվելու համար։