Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է իշխանությունների ներկայացուցիչների հետ` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով։ Այս մասին հատնել է ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցության և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ տվյալ հարցով։ Որքան գիտեք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որպես չեզոք միջնորդի, իրավասությունների շրջանակում է այցելությունը հակամարտության առնչությամբ ձերբակալված անձանց` նրանց հանդեպ վերաբերմունքը, պահման պայմանները վերահսկելու նպատակով և հնարավորություն տալու կապ հաստատել ընտանիքի հետ»,-նշել է նա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 12-ի առավոտյան Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է: