Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Բեյրութի կենտրոնում բանակն ու ոստիկանությունն արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մասնավորապես, նշվում է՝ Բեյրութում և Տրիպոլիում հակակառավարական ցույցերը սրվել են՝ ի պատասխան ազգային արժույթի կտրուկ անկման (հիշեցնենք՝ 1 դոլարի դիմաց ազգային արժույթը 3900 լիբանանյան ֆունտից դարձել է 5000)։
Մանրամասնվում է, որ հատուկ միջոցները գործի են դրվել՝ ի պատասխան ցուցարարների ագրեսիայի, ովքեր զինվորների ուղղությամբ քարեր ու ճայթրուկներ են նետել։ Անկարգությունների մասնակիցները որոշ վայրերում կոտրել են բանկերի ու մասնավոր գրասենյակների պատուհանները։
Ըստ վերջին տվյալների՝ Տրիպոլիում բախումների ընթացքում տուժել է առնվազն 8 մարդ. ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ են կիրառվել, քանի որ նրանք փորձել են զավթել Լիբանանի ԿԲ մասնաճյուղի շենքը։
Մինչև կեսգիշեր ցուցարարները շրջափակել էին երկրի հյուսիսի և հարավի գրեթե բոլոր հիմնական ավտոճանապարհները՝ խոստանալով նոր հեղափոխություն սկսել։