կարևոր
13075 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 23:41
Տարածաշրջան

Թբիլիսիում հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար

Թբիլիսիում հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ (պղպեղի սփրեյ) է կիրառվել, քանի որ նրանք չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ անտեսելով բազմաթիվ հորդորները։ Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ ցուցարարները խոսքերով և ֆիզիկապես հակադրվել են իրավապահներին և տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ։

«Ներքին գործերի նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ կարգուկանոն ապահովելու նպատակով կենտրոնացել են խորհրդարանի և կառավարության շենքերի անմիջական հարևանությամբ։ Չնայած ոստիկանների բազմաթիվ հորդորներին, ինչպես նաև ՝ օրենսդիր մարմնից պատգամավորների և խորհրդարանի աշխատակիցների ելումուտն ազատելու վերաբերյալ ՆԳՆ պաշտոնական հայտարարություններին, ցուցարարները չեն կատարել իրավապահների օրինական պահանջները:

Կարգուկանոնը վերականգնելու համար ՆԳՆ-ն կիրառել է օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։ Ցուցարարները բանավոր և ֆիզիկապես դիմադրել են իրավապահներին, ինչպես նաև տարբեր առարկաներ են նետել նրանց ուղղությամբ։ Եվս մեկ անգամ քաղաքական առաջնորդներին, հանրահավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալու ժողովների և ցույցերի մասին օրենքով սահմանված նորմերից։ Խախտման յուրաքանչյուր փաստի կհետևի համապատասխան իրավական պատասխան»,- ընդգծվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։