կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 21:46
Աշխարհ

Մակեդոնիայի սահմանին ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ներգաղթյալների նկատմամբ

Մակեդոնիայի սահմանին ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ներգաղթյալների նկատմամբ

Մակեդոնիայի ոստիկանությունը ացունքաբեր գազ է կիրառել հազարավոր ներգաղթյալների նկատմամբ, ովքեր ցանկացել են Հունաստանից անցնել այդ երկրի տարածք:

Այդուհանդերձ շուրջ 1000 ներգաղթյալի դա հաջողվել է: Մոտ 10 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Դեռ նախօրեին Մակեդոնիայի իշխանությունները սահմանին արտակարգ դրություն էին հայտարարել ներգաղթայլների թվի ահագնացող աճի պատճառով:  Սահմանը փակելուց հետո շուրջ հազար մարդ գիշերել էր սահմանային անցակետերում, իսկ առավոտյան փորձել հատել սահմանը, ինչին ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել:

Ներգաղթյալների մեծ մասը Մակեդոնիա է գալիս Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից` Հունաստանի միջոցով: