կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 13:05
Հասարակություն

Ակտաու-Երևան չարտերային չվերթը կկայանա հունիսի 14-ին

Ակտաու-Երևան չարտերային չվերթը կկայանա հունիսի 14-ին

Ղազախստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը կկայանա Ակտաու-Երևան չարտերային չվերթը: Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5039 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ժամը 00:40-ին։ Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի»,- նշված է հայտարարության մեջ:

Ղազախստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները 14 օր կմնան ինքնամեկուսացման մեջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձինք պետք է մեկնելու իրենց ցանկության մասին նախապես հայտնեն Ղազախստանում ՀՀ դեսպանություն՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]m) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։