Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 24-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5054 չարտերային չվերթը:
«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների, Ակմոլայի մարզի և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև ՂՀ 2 քաղաքացի մեկնում է ՀՀ:
Նշյալ 15 քաղաքացիների թվում չարտերային չվերթով 2 զորակոչիկ է վերադառնում ՀՀ։
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»։