Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 20-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը: Այն տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այդ չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 19-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 20-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի:
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Թռիչքի օրը՝ հունիսի 20-ին ուղևորների հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 15։00-ին: Հաշվառման սեղաններ՝ 23-33։