կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 21:39
Հասարակություն

Հոգեվիճակ. Վարուժան Ղազանչյան

Հոգեվիճակ. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«ՀՈԳԵՎԻՃԱԿ

Օրը մթնեց, մարդ չմնաց,

Ժամն է արդեն իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի..․

                     Համո Սահյան

Տխուր ու անհեթեթ ժամանակներ: Թվում է՝ ոչ թե ապրում ենք, այլ ժամանակ ենք ձգում, մինչև․․․կամ կորոնավիրուսը վերանա, կամ․․․ մենք: Ոչ թե ապրում ենք, այլ գոյություն ենք քարշ տալիս:

Եվ այս փոխադարձ անհանդուրժողականությունը:

Մթնոլորտը այնպես շիկացած է (եթե լսում ես երկու կողմին էլ), որ թվում է արդեն վաղը ներքին խժդժություններ կարող են սկսել:

Թույլատրելի են դարձել բոլոր միջոցները:

Կանգ առեք մարդիկ:

Մենք պատերազմող երկիր ենք:

Ինչու ենք ուրախացնում մեր թշնամիներին:

Հայտնաբերել ենք, որ մեր կառավարությունը այնքան էլ արհեստավարժ չի, ու խփում ենք, խփում ենք․․․

Դրանով ավելի մեծ շփոթության մեջ գցելով նրանց:

Կան կարմիր գծեր:

Պիտի լինեն կարմիր գծեր, որից այն կողմ իրավունք չունի անցնել ոչ ընդիմությունը, ոչ իշխանությունները:

Իշխանության համար, ես կարծում եմ, դա Արցախի խնդիրն է:

Այս խնդրում ոչ մի վրիպում չի ներվի:

Իսկ ընդիմությունը պետք է միշտ հիշի, որ դա ժողովրդի կողմից ընտրված իր օրինական իշխանությունն է, և պետք է նրան անհրաժեշտ հարգանք ցուցաբերել: Քննադատի, հայտնի քո կարծիքը, բայց մի անցի փողոցային լեկսիկոնի:

Ի վերջո հաջորդ ընտրությունները այնքան էլ հեռու չեն:

Կարդարացնեն այս իշխանությունները ժողովրդի վստահությունը՝ կընտրվեն նորից:

Եթե ոչ կգան նորերը, որոնք իրենց ձևով կշարունակեն ծառայել ազգին, և պետությանը:

Իհարկե բոլորս էլ գիտենք, որ իշխանությունը այլասերում է, և երեկվա հերոսը կարող է վիշապ դառնալ, ինչը բոլորս էլ հիշում ենք տեղի ունեցավ մեր նախկին ղեկավարների հետ:

Մի բան էլ եմ ուզում նշել: Իհարկե դա ընդամենը իմ կարծիքն է:

Ընդիմության կողմից խոսողները, շատ ավելի խելացի և խարիզմատիկ մարդկանց տպավորություն են թողնում, քան իշխանությունների ներկայացուցիչները:

Բայց ժողովուրդը հավատում է (գուցե պետք է գրել – դեռ) Փաշինյանին, ընդ որում ոչ միայն Պողոսները (անկիրթ զանգվածը) այլև շատ կիրթ, և կայացած մարդիկ, որոնք քիչ չեն և իմ շրջապատում»: