| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոնկոնգի գիտնականները նոր եզրույթ են շրջանառության մեջ դրել` կորոնավիրուսի գերտարածողներ: Ըստ նրանց` հիվանդությունը տարածում են ոչ բոլոր վարակակիրները, այլ միայն նրանց 20 տոկոսը: Վարակման մոտ 80 տոկոսի պատճառը նրանք են, մինչդեռ վարակակիրների 70 տոկոսն ընդհանրապես չի փոխանցում վարակը շրջապատին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է MIGnews.com-ը:
«Գերտարածողներ ավելի հաճախ են հայտնաբերվում, քան սպասում էինք, և հիմա չենք կարող դա պատահականություն համարել»,- ասել է հետազոտության համահեղինակներից Բեն Քոուլինգը: Ըստ նրա` եթե հնարավոր լինի կանգնեցնել գերտարածումը, դա օգտակար կլինի բոլոր մարդկանց:
Բրիտանական Dailymail-ն էլ գրում է, որ բժիշկները դեռևս չեն կարողանում բացահայտել նաև կորոնավիրուսի մյուս հանելուկը` տրոմբների առաջացման պատճառը, ընդ որում` արյան մակարդուկներն ինչ-որ կոնկրետ տեղում չեն հավաքվում, օրինակ` միայն ձեռքերում կամ միայն ոտքերում: Տրոմբները տեղափոխվում են թոքերը, սիրտը կամ ուղեղը:
Փենսիլվանիայի համալսարանից Լյուիս Կապլանը The Washington Post-ին ասել է, որ առաջ նման բան չեն տեսել վարակիչ հիվանդությունների պարագայում: «Մենք հասկանում ենք, որ մակարդուկ կա, սակայն չենք հասկանում` ինչու: Մենք չգիտենք, այդ պատճառով էլ վախեցած ենք»,- նշել է նա: