կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 11:26
Քաղաքական

ՍԴ-ի բարեփոխումները կյանքի կկոչենք․ Ս. Պապիկյան

Մենք չենք հրաժարվել մեր քաղաքական նպատակադրումից և, ՀՀ-ում տրված իրավական հնարավորություններից օգտվելով, կյանքի կկոչենք ՍԴ-ի բարեփոխումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ իրականացնելու տարբերակներեից մեկը հարցը ԱԺ-ում քննարկել և լուծում տալն է, մյուսը՝ հանրաքվեն, որն այս փուլում երկար ժամանակ իրականացնել հնարավոր չէ։ Պապիկյանը խոսեց նաև նախարարությունում կորոնավիրուսով վարակված անձնանց մասին, նշելով, որ եղել են դեպքեր, բայց այս պահին չկան։

«Իմ երկու տեղակալներն են հիվանդացել, երկուսն էլ կազդուրվել են, առողջ են ու աշխատանքի մեջ են»,-նշեց նա։ Անդրադառնալով Հայաստանի՝ ատոմակայանի համար Ռուսաստանից վերցված 270 մլն դոլարի վարկի պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելուն, Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։ «Մեր հարաբերությունները կայուն, ռազմավարական, գործընկերային են, բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա։ Ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են, կամ սպառվել են։ Այս պահին մեր երկրի համար ավելի շահեկան ձևով գտել ենք, որ կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առաջ ծառացած խնդիրը»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերվում է ճանապարհաշինական աշխատանքներին, ապա նախարարի խոսքով բողոքներ կարող են լինել ՀՀ-ի ցանկացած անկյունից, քանի որ իրենք վատ ճանապարհային ցանց են ժառանգել։ «Նախորդ տարվա ընթացքում և ընթացիկ տարում մեծ քանակությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Այնուամենայնիվ, ակնկալեք, որ առաջիկայում ամեն ինչ տեղը կընկնի»,-ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում․