Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինական մեծ պատի հյուսիսային մասը կառուցվել է ոչ թե զավթիչներից պաշտպանվելու, այլ խաղաղ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար. այս մասին գրում է Planet-Today-ը՝ իսրայելացի հնագետ Շելլահ Լավինի խոսքերին հղումով, որը աշխարհի տարբեր երկրներից գիտնականների հետ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ուսումնասիրել է պատի հյուսիսային հատվածը։
Նշվում է ՝ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ամբողջությամբ քարտեզագրել Չինական մեծ պատի մոտ յոթուկես հարյուր կիլոմետր երկարությամբ հյուսիսային հատվածը: Անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունքում ստացված տվյալները վերլուծության ենթարկելով՝ գիտնականների մոտ կասկածներ են առաջացել պատի նշանակության մասին տարածված կարծիքի մեջ:
Մինչ վերջերս համարվում էր, որ Չինական պատի հիմնական գործառույթը Չինգիզխանի զորքերից Չինաստանի պաշտպանությունն է: Այնուամենայնիվ պատի հյուսիսային գիծը, որը մեծամասամբ անցնում է Մոնղոլիայի տարածքով, առանձնանում է համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ, դրա հետ մեկտեղ այն գտնվում է ճամնապարհների մոտ, ինչը վկայում է դրա ոչ ռազմական նպատակների մասին:
«Մենք այն կարծիքին ենք, որ պատի հյուսիսային հատվածը օգտագործվել է խաղաղ բնակիչների տեղաշարժի մոնիթորինգի համար: Հնարավոր է, որ պատից հետեւել են անասուններով մարդկանց տեղաշարժին, ովքեր այստեղ արոտավայր են փնտրել, այդպիսի վերահսկումը անհրաժեշտ է եղել հարկահանության համար: Կան նաեւ այլ վարկածներ, բայց դրանք դեռ չեն հաստատվել հնագիտական հետազոտություններով»,- մանրամասնել է իսրայելցի գիտնականը: