Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց նիստի մասնակիցներին` ասելով, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, քանի որ հենվում է ընդհանուր առևտրային համակարգի վրա:
Գալուստ Սահակյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս տարի ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ համատեքստում նա կարևորեց Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր ընդունած բանաձևերով դատապարտել է այդ ոճրագործությունը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ուրախ է արձանագրել, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջև չհասկացվածության այն պատը, որ կար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, այսօր արդեն գոյություն չունի, որովհետև այս օրերին համագործակցությունն անցել է լիակատար փոխըմբռնման և օբյեկտիվ գնահատականների մթնոլորտում: