կարևոր
3766 դիտում, 6 ամիս առաջ - 2024-06-04 09:30
Հասարակություն

Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել․ «Հրապարակ»

Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության 2019թ. որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին էին փոխանցվել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 եւ 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ, այդ տարածքում Ագրարային համալսարանը պետք է կառուցեր գյուղատնտեսական քոլեջ: Այդ մասին Ապարանում 2018թ. դեկտեմբերի 4-ին հայտարարել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Քոլեջի վերակառուցման, վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների համար 2019թ. պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ: Որոշումն ընդունելուց հետո անցել է ուղիղ 5 տարի, սակայն մինչ օրս քոլեջը չի կառուցվել, իսկ Ագրարային համալսարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն բարեհաճում պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը՝  ինչու»։