Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ Արտակ Փաշինյանի մասնակցությամբ մի սրտաճմլիկ տեսանյութ էր նկարահանել իշխանական քարոզչամեքնենան, որով նրա` նոր կառուցվող հանգստի գոտին ներկայացվում էր որպես խրճիթ։ Արտակ Փաշինյանը, եղբոր կառավարության` կոռումպացված լինելու մասին խոսափող պահող կնոջ հարցին ի պատասխան` քմծիծաղ է տալիս և հայտարարում, որ չկա նման բան։
Փաշինյանները կոռուպցիան, թալանը երևի միայն նախկինների արածի շրջանակում են դիտարկում, իսկ իրենց առնչվողը ոչ միայն կոռուպցիա չէ, այլև իսկական ժողովրդահաճո գործունեություն։
Մյուս կողմից էլ ինչ իմանար Փաշինյանի եղբայրը, որ մի քանի ամիս անց պետության հաշվին իր հանգստի գոտի տանող գրունտային ճանապարհը կասֆալտապատվի, և այդ ամենը կհայտնվի մեր ուշադրության կենտրոնում։
Նախորդ տարվա դեկտեմբերին Իջևանի համայնքապետարանը տեղեկացրել էր, որ Ենոքավան բնակավայրում 2023թ․ դեկտեմբերի 25-ից ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվելու է Ենոքավան բնակավայրից դեպի «Ապագա տուր» հյուրանոցային համալիր տանող ճանապարհի վերջին՝ մոտ 2.8կմ ճանապարհի և հեռահաղորդակցության գծի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2024թ․-ի հուլիսի 15-ը։
Իրողությունները գալիս են ապացուցելու, որ իրականում ծրագիրն իրականացվում է ոչ թե «Ապագա տուր» հյուրանոցային համալիրի համար, այլ դրանից մի փոքր հեռու գտնվող մեկ այլ հանգստի գոտու համար, որը պատկանում է Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արտակ Փաշինյանին, որի մասին էլ նախորդ տարի իշխանական քարոզչամեքենան տեսանյութ էր պատրաստել։
Այն, որ ճանապարհը կառուցվել է զուտ Փաշինյանի եղբոր բիզնեսին զարկ տալու նպատակով, փաստում է նաև այն հանգամանքը, որ «Ապագա տուրը» գործում է երկար տարիներ, և Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում գրունտային ճանապարհը չէր ասֆալտապատվել, այն ասֆալտապատվեց միայն այն ժամանակ, երբ մոտակայքում հյուրատնային բիզնես հիմնեց նաև Փաշինյանի եղայրը։
Պաշտոնական բաց աղբյուրներում չկարողացանք ճանապարհի վերակառուցմանն առնչվող պայմանագրերը գտնել, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք Տարածքային Զարգացման Հիմնադրամի մամուլի խոսնակ Վահե Կոստանյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը կազմել է 450 մլն դրամ։
Ինչպես կասեր Փաշինյանը, կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: Եղբոր բիզնես տանող ճանապարհը պետության միջոցներով կառուցելը ևս կոռուպցիա է։