կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 17:02
Աշխարհ

Ճապոնիայում անհայտ տղամարդն իշխանություններին 270 հազար դոլար է տվել` աղքատներին աջակցության համար

Ճապոնիայում անհայտ տղամարդն իշխանություններին 270 հազար դոլար է տվել` աղքատներին աջակցության համար

Ճապոնիայում անհայտ մի տղամարդ Նարա քաղաքի վարչակազմին 30 մլն իեն (ավելի քան 270 հազար դոլար) է տվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատներին աջակցության  և սոցիալական ոլորտում այլ հատկացումների համար. ըստ yerkir.am-ի` հայտնում է EADaily-ն:

«Ամեն ինչ շատ արագ կատարվեց, և ես չհասցրեցի նրա դեմքը հիշել»,- պարզաբանել է քաղաքային մունիցիպալիտետի աշխատակիցը, որը ականատես է եղել հունիսի 4-ին տեղի ունեցած նվիրատվությանը:

Նրա խոսքով` տղամարդը, որը մոտ 70 տարեկան կլիներ, թողել է թղթե տոպրակը և արագ լքել քաղաքապետարանի շենքը: Քաղաքապետարանի  աշխատակիցները չեն հասցրել հասնել  նրա հետևից: Թղթե տոպրակում նրանք հայտնաբերել են վերը նշված գումարը և տեղեկատվական բրոշյուր երկրի ամեն բնակչին  100 հազար իեն (930 դոլար) հատկացվելիք նպաստի մասին: Տեքստում ընդգծված են եղել այն հատվածները, որոնցում խոսվել է  աղքատ ընտանիքներին, կրթական և առողջապահական համակարգերին աջակցության մասին: Քաղաքապետարանում որոշել են, որ այդպիսով նվիրատուն հասկացրել է, թե ինչի վրա է ցանկանում, որ ծախսեն գումարը:

«Մենք բարձր ենք գնահատում տղամարդու արարքը և կօգտագործենք նվիրատվությունը Նարայի բնակիչ ներին օգնելու համար»,- ասել  են քաղաքի պաշտոնյաները:

Ճապոնիայի տարածքում, ներառյալ Diamond Princess զբոսանավի ուղևորները, վարակվել է 17,9 հազար մարդ, ավելի քան  920 մարդ մահացել է: