կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-20 10:29
Տարածաշրջան

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են չհրապարակել Ս-400-ների համատեղ արտադրության մանրամասները

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են չհրապարակել Ս-400-ների համատեղ արտադրության մանրամասները

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են հայտարարություններ չանել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների համատեղ արտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Ս-400-ի մասերի համատեղ արտադրությանը, երկու կողմերը՝ Թուրքիան և Ռուսաստանը, պայմանավորվել են չհրապարակել մանրամասներ»,- ընդգծել է նա։

Էրդողանը նաեւ նշել է, որ այս թեման «զգայուն» է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի համար։

Սեպտեմբերին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Էրդողանի հետ, որի ընթացքում, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, կողմերը «խոսել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համագործակցությունը շարունակելու հնարավորության, ռազմատեխնիկական համագործակցության, համագործակցության շարունակման և Ս-400-ի ընդլայնման մասին, ինչպես նաև քննարկվել է թուրքական տարածքում որոշ բաղադրիչների արտադրության հնարավորությունը»։