|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. գրում է «Deutsche Welle»-ն:
Նրա խոսքով, նպատակն է ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գործողություններ:
«Մեզ անհրաժեշտ է համաձայնեցնել մեր պլանները, որպեսզի դրանով ունենանք հնարավորություն ավելի արագ և լավ աջակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու գործընկերներին»,-ասել է նա:
Արդեն մոտ ապագայում ծրագրի նախապատրաստման աշխատանքներն ավարտված կլինեն: Հունիսի կեսերին այն կներկայացվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ քննարկմանը:
Համավարակի բռնկումից ի վեր մինչև մայիսի կեսերը ՆԱՏՕ-ն իրականացրել է ավելի քան 100 օպերացիա ՝ աջակցելու կազմակերպության անդամ երկրներին ու գործընկերներին: Խոսքը բժշկական անձնակազմի և հիվանդների, դաշտային հիվանդանոցների և բժշկական պաշտպանիչ սարքավորումների անհապաղ տեղափոխման մասին է: