կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 08:30
Տնտեսական

Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդը չապրի

Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդը չապրի
Արդեն երեք օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում: Այս անգամ պատճառը ոսկու հալման համար օգտագործվող գազի եւ ջրածնի «բալոններն են», որոնցով նման շենքային պայմաններում աշխատելն անօրինական է: Երեկ պարզ դարձավ, որ ստուգումների պատճառով շուկայի արհեստանոցները փակված են, ոսկերիչները չեն աշխատում: «Ժողովուրդ»-ի այցելության պահին ոսկերիչների մեծ մասը թղթախաղով էր զբաղված: Թերթի հետ զրույցում նրանցից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարել է թե գնալու է ու ինքնասպանություն է գործելու, որովհետեւ տանը սոված երեխաներ ունի, ու Նոր տարվա շեմին քաղցած են մնալու: Ոսկերիչների խոսքով՝ ստուգումները գրեթե 10 օր են տեւելու: Այսինքն` 10 օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի: Իսկ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում ոսկերիչներին օգնելու համար, հակառակը, առիթից օգտվելով՝ 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը: