|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով՝ ընդհանուրը դառնալով 449 հազար 834:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Շտաբի տվյալների համաձայն՝ օրվա կտրվածքով վարակվածության աճը 2 տոկոսից իջել է 1.98 տոկոսի:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8 հազար 057 մարդ, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 212 հազար 680: Ապաքինվածների թիվը ընդհանուր վարակվածների ցուցանիշում կազմում է 47.3 տոկոս:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 144 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 528: