Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 3392 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 32561 (վերջին մեկ օրում՝ 971): Փաստացի այս պահին բուժվում է 1970 անձ (մեկ օրում ավելացել է 42-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1359 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ), 46 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է: