կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 23:19
Քաղաքական

Ենթադրում եմ, որ Դավիթ Անանյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Միքայել Մինասյանի գործով. Նորայր Նորիկյան

Ենթադրում եմ, որ Դավիթ Անանյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Միքայել Մինասյանի գործով. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Ենթադրում եմ, որ Դավիթ Անանյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Միքայել Մինասյանի գործով, քանի որ վերջինիս առնչվող քրեական գործը քննվում է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, և նշված վարչության քննիչն է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան։

Սա ընդամենը վարկած է, բայց ես կարծում եմ, ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի, թե ինչու՞ է ՊԵԿ նախագահը ներկայացրել հրաժարականի դիմում այն դեպքում, երբ տառացիորեն մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը Ազգային Ժողովում 2019թ․ բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ տառացիորեն հայտարարեց, որ 2018-2019 թթ. հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացել է 505 մլրդ դրամով, որն ավելի քան 1 մլրդ դոլար է:

Պարզ ասած, եթե մարդն այսքան լավ է աշխատել, ապա ո՞րն է հրաժարականի պատճառը, իսկ եթե վատ է աշխատել՝ ասեք իմանանք։

Այլ կերպ ասած, կարծում եմ, որ հասարակությանը պետք է ասվի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի իրական պատճառները։

Ես այս կերպ եմ հասկանում հանրության առաջ հաշվետու լինելը»:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել: «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դ. Անանյանը: