կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 17:30
Քաղաքական

5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 միլիոն է հատկացրել․ Yerevan.Today

5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 միլիոն է հատկացրել․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրել է․ «Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադրբեջանի ցուցանակ է դնում, իսկ անհետ կորածների ծնողները թշնամուն հանձնած տարածքների դաշտերով մեկ ընկած փնտրում են իրենց որդիներին, Հայաստանի ՊՆ պաշտոնյաները, պարզվում է, անվրդով պատրաստվում են ռեստորանային կեր ու խումի:

Yerevan.Today-ին ձեռքի տակ են հայտնվել  պետգնումներից խիստ ուշագրավ և գուցե՝ ամոթալի փաստաթղթեր, որոնք փաստում են, թե ինչ ծայրահեղ տարբեր են տրամադրությունները ՊՆ շենքի ներսում՝ բարձրաստիճան սպաների  և ՊՆ դարպասների մոտ խմբվող գերիների ծնողների մոտ, որ ամեն օր հավաքվում են այստեղ որդիների մարմինները գտնելու հույսով:

Պարզվում է՝ նախարարության մի խումբ աշխատակիցների այս օրերին հանձնարարված է  250 հոգանոց քեֆի ցուցակ կազմել, մշակել նախընտրելի «բլյուդների» մենյուն․․․ (թանկարժեք  ալկոհոլային խմիչքներ, բուժինինա ու ռոքֆոր, 5-6 տեսակի պանրի ճոխ ընտրանի, աղցաններ) և անպայմանորեն չմոռանալ 10 կգ անանասի, 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակների մասին:

Իսկ ամենազավեշտալին ՊՆ քեֆի  ցուցակը ամփոփող համերգային ծրագիրն է. պատվիրվել է  8 մենակատար՝ երգիչ-երգչուհիներով 2 ժամով համերգային ծրագիր, որպեսզի զվարճացնեն ՊՆ 250 հոգանոց աշխատակազմին:

Այո, աննորմալ է․ ՊՆ-ում, փաստացի, պատերազմի հետևանքները չեն առաջացրել ծանր տրամադրություններ․ հակառակը, այստեղ պաշտոնյաները մտածում են ճոխ կերակուրներով քեֆ ուրախության մասին և սա  այն դեպքում, երբ պատերազմը փաստացի ավարտված չէ, գերիների անհետ կորածների, Սյունիքում սահմանազատման լրջագույն խնդիրը կա ու դեռևս շատ մեծ՝ անլուծելի թվացող բեռ կա այս գերատեսչության ուսերին:

Հրապարակված պետգնումներով պատվիրակված ծառայությունը կմատուցի երևանյան ռեստորաններից մեկը՝ մարտի 8-ի առթիվ, մոտավոր՝ 7-8 մլն դրամով, 31 սեղան։ Փաստացի գնումն իրականացվել է, և շուտով Yerevan.Today-ը կհրապարակի փաթեթը շահող ռեստորանի անունը։

 

Ընդ որում՝ խիստ պայման է դրված կորոնավիրուսի հարցում․ 31 ճոխ սեղաններից օգտվելու իրավունքը կվաստակեն թեստավորումով զտված 250 առողջ ՊՆ ծառայողները․ սա որպես նախապայման՝  ընդգծվում է պետգնումների փաստաթղթում, բայց  չի հստակեցնում՝ արդյո՞ք թեստավորումը ևս  իրականացվելու է ՊՆ-ի բյուջեի հաշվին: Ի դեպ, հաջորդ կտրուկ պայմանը, որ դրվել է ռեստորանատիրոջ վրա, ՊՆ փարթին սպասարկող 10 մատուցողների բուժզննում անցած լինելն է։

Ի՞նչ խոսք, 250 հոգանոց քեֆ-ուրախության սցենարը ի սկզբանե պարտավոր էր մերժել նախարար Վաղարշակ Հարությունյանը, եթե անգամ ավանդույթի ուժով այն նշվել է այս ճոխությամբ։ Բայց նա չի արել, փոխարենը, նախարարի բարեհաճությունից օգտվելով, նրա ենթակաները քեֆի ցուցակ են կազմել և անցկացրել պետգնումներով։ Մինչդեռ, այդ 7-8 մլն դրամը պարզապես մեկ հրամանով պետք էր կտրել և ուղղել հենց Արցախում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների սգավոր մայրերին, քույրերին ու կանանց»: