|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հակակառավարական ցուցարարների և շիական «Հըզբոլլահ» կուսակցության ու «Ամալ» շարժման կողմնակիցների միջև կիրակի լույս երկուշաբթի գիշերը բախումներ են տեղի ունեցել Բեյրութում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տեղեկություններով՝ հավաքվածները միմյանց վրա քարեր են նետել։ Անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել նրանց ցրելու նպատակով։ Մոտ հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք՝ բողոքի զանգվածային ակցիաների ալիքը Լիբանանում սկսվել է հոկտեմբերի 17-ին և հանգեցրել կոալիցիոն կառավարության հրաժարականին՝ Սաադ Հարիրիի ղեկավարությամբ, որն այս պահին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: