|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Իրանի խորհրդարանը կիրակի օրն արտահերթ նիստ է անցկացնում երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով, որոշ տվյալներով, զոհվել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:
Նիստի ժամանակ որոշ պատգամավորներ վանկարկել են «Մահ Ամերիկային»:
Ըստ Associated Press-ի, որը հղում է անում տեղի իրավապաշտպան կազմակերպություններին, ողջ երկրում ընթացող ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 116 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը հասել է 2600-ի: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ ստույգ թվեր իմանալը դժվար է, քանի որ երկրում անջատված են ինտերնետը և միջազգային բջջային կապը:
Թեհրանի նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Քոդրաթոլլա Մոհամմադին հայտնել է, որ անկարգությունների ժամանակ զինված մասնակիցները հրկիզել են 26 բնակելի տուն, 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 պետական հիմնարկ և 50 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ հանրային:
Նա նաև նշել է, որ ցուցարարները ոչ միայն հրկիզումներ են իրականացրել, այլև խոչընդոտել են հրշեջների աշխատանքը:
«Գործողություններից մեկի ժամանակ մեր աշխատակիցներն ուղևորվում էին դեպի այրվող բնակելի շենքը, սակայն խռովարարները հրկիզել են մեքենաները և թույլ չեն տվել նրանց հասնել դեպքի վայր»,-հայտարարել է Մոհամմադին:
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ընդգծել էր, որ բախումներ և բռնություն հրահրողները, սպանություններ և հրկիզումներ իրականացնողները խիստ կպատժվեն: