|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պենտագոնը ծրագրում է 10 Switchblade ԱԹՍ պատվիրել եւ Ուկրաինա ուղարկել՝ ի հավելումն ավելի վաղ հայտարարված մատակարարումների, հաղորդում է Bloomberg-ը։
Switchblade-600-ը 300 միլիոն դոլար արժողությամբ մահաբեր ռազմական օգնության մի մասն է:
50 ֆունտ կշռող նոր մոդելը, որը պատրաստվել է Կալիֆոռնիայի Simi Valley ընկերության կողմից, կարող է թռչել ավելի քան 39 կիլոմետր եւ օդում մնալ 40 րոպե՝ նախքան հակատանկային մարտագլխիկով հարձակվելը: Անօդաչու թռչող սարքի օպերատորն օգտագործում է սենսորային էկրանով կրակի կառավարման համակարգ։
Ռմբակոծիչ ԱԹՍ-ի ավելի վաղ տարբերակն օգտագործում էին ամերիկացի հատուկջոկատայիններն այն պահից, երբ այն գաղտնի ուղարկվեց Աֆղանստան՝ 2010թ․ թալիբների դեմ օգտագործելու համար: Բանակի պաշտոնյաներն այն նկարագրել են որպես թռչող որսորդական հրացան: