Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՄԱԿ-ին խնդրել է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ պաշտոնական իշխանությունների նկատմամբ և նրանց պատասխանատվության ենթարկել անմեղ մարդկանց հետապնդելու եւ սպանելու պատճառով. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ Քադիրովի՝ ինքը ԱՄՆ-ում տեղի ունեցողին սարսափով է հետևում: Նա շեշտել է, որ համաշխարհային հանրությունը վրդովված է երկրի իշխանությունների անգործությամբ:
«Դիմում եմ միջազգային կազմակերպություններին եւ առաջին հերթին ՄԱԿ-ին՝ միջամտեք եւ ԱՄՆ պաշտոնական իշխանությունների նկատմամբ գործուն միջոցներ կիրառեք՝ մարդու իրավունքների ու ազատությունների խախտման եւ արտադատական մահապատիժների պրակտիկան թույլ չտալու համար: Նրանց պատասխանատվության ենթարկեք կատարած սանձարձակությունների եւ մասնավորապես՝ անմեղ մարդկանց հետապնդումների եւ սպանությունների պատճառով»,- գրել է Քադիրովն իր տելեգրամյան ալիքում, ու ԱՄՆ իշխանություններից պահանջել է «դադարեցնել այս բեսպրեդելը» ու պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտման մեջ մեղավորներին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ քաղաքներում բողոքի ցույցերն ու անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանների գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցրել, նետել գետնին ու երեք հոգով նրա վրա ընկել, ընդ որում նրանցից մեկը ծնկով սեղմել է նրա պարանոցը: Տեսանյութում լսելի է, թե ինչպես է Ֆլոյդը մի քանի անգամ ասում, որ չի կարողանում շնչել, քանի որ ինքը կլաուստրաֆոբիկ է (վախ փակ տարածություններից) այնուհետև լռում է: Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: