կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 19:41
Աշխարհ

Դունյա Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել Դինքի գործում արդարադատություն ապահովել

Դունյա Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել Դինքի գործում արդարադատություն ապահովել

Թուրքիայի իշխանությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը, որպեսզի գտնեն Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին։ Այս մասին ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։

«Մենք ամեն տարի հիշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, նրա խիզախ բառերը փոքրամասնությունների իրավունքների համար եւ արժանին ենք մատուցում խաղաղության հասնելու նրա ջանքերին։ Սակայն մենք դա անում ենք՝ իմանալով, որ անգամ տասնամյակ անց նրանք, ովքեր կանգնած էին այդ ողբերգության հետեւում, դեռեւս ազատության մեջ են»,– ասել է Միյատովիչը։

Նա Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ակտիվացնել ջանքերը արդարադատություն ապահովելու համար։ Նրանք պետք է հստակ մեսիջ հղեն թուրք հասարակությանը, որ լրագրողների հանդեպ բռնություն կիրառողը չի կարող անպատիժ մնալ։