|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Facebook կորպորացիայի աշխատակիցներից ոմանք նախատեսում են վիրտուալ գործադուլ իրականացնել՝ ընդդիմանալով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի որոշմանը նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու մասին. այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերին հղումով։
Մասնավորապես, որպես գործադուլի մաս աշխատակիցները նախատեսում են մեկ ամբողջ ազատ օր վերցնել աշխատանքից: Նշվում է, որ ընկերության մենեջերներին հրահանգվել է պատասխան միջոցներ չձեռնարկել աշխատակիցների դեմ:
Հիշեցնենք՝ գործադուլի համար պատճառ է դարձել անցյալ շաբաթ Ցուկերբերգի կայացրած որոշումը Թրամփի՝ վերջերս կատարած գրառումը չհեռացնելու մասին, որում վերջինս սպառնում էր Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը: