|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ. գրում է «Ռեգնում» գործակալությունը, նշելով՝ այս մասին մայիսի 22-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ժամանակ:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ»,-ասել է Գախարիան ու հավելել՝ արգելքը կշարունակի մնալ, բացի տաքիսներից, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի վրա՝ ներառյալ ավիափոխադրումները: Առայժմ թույլ չեն տա վերսկսկել աշխատանքը առևտրի կենտրոններին, մարզասրահներին և ռեստորաններին:
Վրաստանում մայիսի 22-ին դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու տուգանքը կազմել է 3 հազար լարի (շուրջ 930 ԱՄՆ դոլար):