|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի կենդանաբանական այգին շնորհավորական ուղերձ է հրապարակել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
«Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ ու անհոգ, մեծանաք առողջ ու երջանիկ՝ սիրով ու հոգատարությամբ շրջապատված։
Կենդանաբանական այգին ամեն տարի մանուկների տոնը նշել է մեծ շուքով։ Այս տարի այս օրը մի քիչ տխուր է, բայց կարևոր է գիտակցությունը, որ մեր մեծ ու փոքր այցելուների առողջությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից։
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու պայծառ մանկություն ենք մաղթում բոլորիդ»,- ասված է ուղերձում: