|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում ասվում է.
«Հարգելի այցելուներ, մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա միջոցառում` նվիրված Կենդանաբանական այգու 2016 թ.-ի տարեշրջանի պաշտոնական բացմանը:
Վաղ առավոտից Այգու հանրային տարածքում անցելուներին են սպասելու հայտնի մուլտերի սիրված հերոսներն ու խաղավարները: Իսկ ժամը 11:00-ից այգու օղակաձև բեմահարթակում կմեկնարկի տոնական համերգ, որը կշարունակվի մինչև երեկոյան 17:00-ն: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական հանդիսությանը կմասնակցեն Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները ներկայացնող մշակութային կենտրոնների և երաժշտական դպրոցների սաները:
Տեղեկացնենք` մայիսի 1-ից Կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև ժամը 21:00-ն: Տոմսարկղը կաշխատի մինչև 20:00-ն»: