|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով՝ թռչուններով և սողուներով:
Թռչուններից՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili), 2 ճառագայթանախշ սահնօձ (Coelognathus radiatus), 2 ամբոինա կրիա (Cuora amboinensis): Կենդանիները բերվել են Լեհաստանից՝ Վարշավայի կենդանաբանական այգուց:
Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ մինչև տարվա վերջ կենդանացանկը կհամալրվի ավելի շատ կենդանիներով:


