|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Միջազգային մամուլում տարածվում է մարտի 31-ին տեղ գտած տեղեկատվությունը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ժամանակ հորդորել է դիմակ կրել հիվանդներին եւ հիվանդ խնամողներին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածվող ապատեղեկատվությանը:
«Դա եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար եւ ընդհանուր առմամբ, սա ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում եղել է եւ ինչ-որ առումով կարող է լինել շփոթ միջոցների արդյունավետության գնահատման վերաբերյալ: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մարդկությունը իրար հետ սովորում ենք համավարակի արդյունավետ պայքարի միջոցները: Այդ շփոթը, որ գուցե մարդիկ նկատել են մեր կառավարության մոտ, այն առկա է ամբողջ աշխարհում»,-ասաց նա: