կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 11:45
Տարածաշրջան

Ադրբեջանում մի քանի ակտիվիստ է ձերբակալվել՝ երկրի հիմնադրի պատկերով դիմակ կրելու համար

Ադրբեջանում մի քանի ակտիվիստ է ձերբակալվել՝ երկրի հիմնադրի պատկերով դիմակ կրելու համար

Սումգայիթի քաղաքային դատարանը հասարակական ակտիվիստ Ջավիդ Մամեդզադեին դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի: Նրան մեղավոր են ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 535.1 (ոստիկանության նկատմամբ անհնազանդություն) և 211.1 (կարանտինային ռեժիմի խախտում) դրույթները խախտելու համար:

Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հերքել է այն պնդումները, թե ակտիվիստին ձերբակալել են Ադրբեջանի հիմնադիր Էմին Ռասուլզադեի նկարով դիմակ կրելու համար:

«Դա ճիշտ չէ: Մյուս կողմից, միկրոբներով լի կտորին կցելով Ռասուլզադեի լուսանկարը, սա անհարգալից վերաբերմունք է պատմական մարդու նկատմամբ: Չէ որ հիգիենայի կանոններին համապատասխան, դիմակը պետք է աղբարկղը գցվի մի քանի ժամ հետո: Արդյո՞ք սա հարգանք է Ռասուլզադեի նկատմամբ», - ասել է Զախիդովը: