կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-18 11:40
Հասարակություն

Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում. ԿԳՆ

Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում. ԿԳՆ

Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպվածերկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։

Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՆ-ի, Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդիան վտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ, գործատուներ, ոլորտի փորձագետներ, ՀՀգյուղատնտեսական քոլեջների տնօրեններ և աշխատակիցներ։

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել«ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռք բերված արդյունքները, ինչպեսնաև քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և«Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և իր զեկույցում ՄԿՈւ ոլորտի հիմնախնդիրներին և արդի զարգացումներին է անդրադարձել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտականկրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը համարվում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, որով և պայմանավորված՝ ԵՄ բյուջետային աջակցությանծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված է գյուղատնտեսական կրթությանը։ «Ծրագրի շրջանակում կմշակվի76 կրթական չափորոշիչ (որից 32-ն արդեն իսկ մշակված են)՝ բոլոր գյուղաատնտեսական մասնագիտություններիգծով, կիրականացվեն վերապատրաստումներ, կտրամադրվեն սարքավորումներ և այլն։ Գյուղատնտեսականկրթությանն է ուղղված նաև «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, որի շրջանակում քոլեջների ևգործատուների ներկայացուցիչներ վերապատրաստվել են Շվեյցարիայում, ծանոթացել այդ երկրի փորձին և այնՀՀ ուսհաստատություններում տեղայնացնելու հնարավորությանը, ինչպես նաև վերանայվել կրթական երկուչափորոշիչներ»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ որպես ՄԿՈՒ ոլորտի զարգացման ուղղություններ կարևորելով միջազգայնացման, ուսումնական ծրագրերի վերանայման, մասնագիտական հմտությունների ևկարողությունների զարգացման, սոցիալական գործընկերության ընդլայնման, ՄԿՈՒ արդյունավետֆինանսավորման համակարգի մշակման և մի շարք այլ հարցեր։ Նա ներկայացրել է նաև նախնական և միջինմասնագիտական կրթության 2017-2021թթ. զարգացման հայեցակարգի նախագիծը։

Աշխատաժողովի ընթացքում «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի փորձագետ Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի և արդյունքահեն կրթությանկազմակերպման հարցերը։ Վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձել է ծրագրի հիմնական դրույթներին՝ ընդգծելով, որ այն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն(HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:

Այնուհետև ներկայացվել են «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում անասնաբուժության և կաթի վերամշակման ոլորտներում մասնագիտական կրթության բարեփոխումները, որի շուրջ աշխատանքները շարունակվել են խմբային քննարկումներում։

Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները և դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համար։

ՀՀ ԿԳՆ