կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-21 20:52
Աշխարհ

Հունգարիայի կառավարությունը Լիբանանի եւ Հորդանանի թերթերում փախստականներին վախեցնող հայտարարություններ է տպագրում

Հունգարիայի կառավարությունը  Լիբանանի եւ Հորդանանի թերթերում  փախստականներին վախեցնող հայտարարություններ է տպագրում

Հունգարիայի կառավարությունը Լիբանանի եւ Հորդանանի  հեղինակավոր թերթերի գովազդային բաժիններում հատուկ հայտարարություն է տարածել`այդ երկրներից Եվրոպա ժամանող փախստականներին խորհուրդ է տալիս խուսափել անօրինական ճանապարհով Հունգարիա գնալուց` զգուշացնելով, որ դա պատժվում է մինչեւ անգամ ազատազրկմամբ: Ավելի վաղ լիբանանյան թերթերու նմանատիպ հայտարարություններ էին տարածել Դանիայի իշխանությունները:

ՄԱԿ-ի տվյալներով` Լիբանանում եւ Հորդանանում 2 մլն սիրիացի փախստական կա: