Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունաստանի ազգային պաշտպանության նախկին նախարար ծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը հեռուստատեսությամբ մեկնաբանել է Հունաստանի դեմ Թուրքիայի գործողությունները:
«Վերջերս մենք լսում ենք նորություններ և հայտարարություններ պլանային չվերթների վերաբերյալ: Ապօրինի չվերթները դարձել են կանոնավոր չվերթներ: Դա շատ վատ երևույթ է», - շեշտել է Ապոստոլակիսը ՝ հավելելով, որ Հունաստանը համեստ է և փոխզիջումային, քանի որ չի ցանկանում կոնֆլիկտներ ստեղծել:
Ծովակալը բացատրել է, թե ինչպես են վերջերս թուրքական խախտումները շատացել և որակապես բարելավվել, քանի որ երբևէ չի եղել այդքան շատ օդային խախտումներ Էգեյան ծովի արևելքում բնակեցված Հունական կղզիների վրա, որոնք համարվում են հունական տարածք:
«Ես բազմիցս ասել եմ, որ դա պետք է դադարեցվի, ինչ-որ մեկը պետք է կանգնեցնի նրանց», - նշել է նա ՝ հավելելով, որ չնայած «շարունակում ենք ասել, որ Թուրքիան ճնշման տակ է և տնտեսապես կենսունակ չէ, սակայն կարծես թե այն կարողողանում է շարունակել գործել»:
«Եթե թուրքը բարձրանա ժայռոտ կղզի, ապա նրան պետք է ցած նետել, հակառակ դեպքում պետությունը ոչ կարգավիճակ կունենա, ոչ ինքնիշխանություն, ոչ զինված ուժեր: Կարո՞ղ եք ասել, թե ինչու ենք մենք ծովի վրա օդային տարածքի խախտումներ ունենում: Քանի որ մենք չենք ցանկանում պայքարել մի հարցի շուրջ, որը կարող ենք այլ կերպ լուծել: Բայց երբ երկիրը բռնազավթված է, այլ կերպ չի կարելի ասել», - եզրափակել է Ապոստոլակիսը: