Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Հունաստանը գնի և տեղաբաշխի հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչներ, ապա Թուրքիան կարող է կիրառել ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռներ, որպեսզի տարածաշրջանում նվազագույնի հասցնեի Աթենքի օդային որևէ գերակայություն. հայտարարել է թուրք գեներալ–մայոր Նեջաթ Էսլենը։
«Եթե Հունաստանը շարունակի Ֆ-35-ի ձեռք բերման իր նախաձեռնությունը, ապա Թուրքիան Ս-400-ով կկարողանա նվազագույնի հասցնել Աթենքի կողմից այդ կործանիչների կիրառման արդյունավետությունը»,- ասել է Էսլենը Sputnik-ի թուրքական ծառայությանը:
ԱՄՆ-ը հաստատել է հոկտեմբերի 27-ին Հունաստանին Ֆ-35 կործանիչների վաճառքը, որոնցից վեցը ի սկզբանե նախատեսված էին Թուրքիայի համար:
Նշվում է նաև, որ Հունաստանը 2022 թվականին ձեռք կբերի 20 մարտական ինքնաթիռներից վեցը, ինչպես նաև վեց ֆրանսիական Rafale կործանիչներ:
«Երբ Անկարան Ս-400-ը տեղակայի Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում, դա թույլ կտա Թուրքիային՝ տարածաշրջանային գերազանցություն հաստատել Հունաստանի և տարածաշրջանի այլ սադրիչ երկրների նկատմամբ»,- ասել է Էսլենը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը բացառել էր Թուրքիային Ֆ-35-ի արտադրության գործարքից այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը ռուսական Ս-400-ներ էր ձեռք բերել:
«Ամբողջ աշխարհը գիտի, որ Ֆ-35 կործանիչներն անտեսանելի չեն Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Սա է, որ անհանգստացնում է Միացյալ Նահանգներին»,- շեշտել է թուրք գեներալը: