կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 18:48
Հասարակություն

Մեր պատմության այս քարակերտ վկան պետք է դառնա պետական սեփականություն և տուն-թանգարան. Ա. Մուշեղյան

Մեր պատմության այս քարակերտ վկան պետք է դառնա պետական սեփականություն և տուն-թանգարան. Ա. Մուշեղյան

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արմեն Մուշեղյանը գրում է.

«Այս տանը 1917-1919 թթ ապրել և մահացել է՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր՝ Արամ Մանուկյանը:

Այնուհետև շատ տարիներ անց, հենց նույն այս տանը՝ 1969-1993 թթ ապրել է ազատամարտիկ, գաղափարի նվիրյալ՝ Թովմաս Վարդանյանը, ով որպես կամավորական զինվորագրվեց ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻՆ և իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի ազատագրական կռիվների ժամանակ` 1993 թ փետրվարի 24-ին:

Երեք ամիսների ընթացքում մասնակցեց 12 թեժ մարտերի և որպես անվրեպ նշանառու ականանետորդ ահ ու սարսափ էր տարածում թշնամուն: Նա պատգամում էր իր մարտական ընկերներին՝ «ՏՂԵՐՔ, ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է՝ ԶԱՐԿԵ՛Ք»:

Դեռ խորհրդային տարիներին կանգուն և բնակելի այս շենքը և նմանատպ հին այլ կառույցներ, որպես ՊՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ պահպանվում էին պետության կողմից և հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից նրաց վրա փակցվում էին հատուկ հուշատախտակներ:

Հայաստանի Վերանկախացման տարիներին՝ 2000 թ-ից սկսվեց մի քաղաքականություն, որի արդյունքում Երևանի կենտրոնը դարձավ բիզնես պրոյեկտ և պետությունից օտարվեցին, մասնավորեցվեցին ու անպաշտպան մնալով քանդուքարափ դարձան ՀԻՆ ԵՐԵՎԱՆԸ պատմող այս և նմանատիպ շատ պատմամշակույթային կառույցներ:

Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը, ՀՀ իշխանությունները, ազգային ուժերը համախումբ պիտի ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ դարձնեն այս ու այլ Պատմաճատարապետական կոթողները:

Նաև շենքի նոր սեփականատերը կարծում եմ իր ազգային գիտակցությամբ շատ խոհեմ կգտնվի և Պետության հետ համախումբ կվերանորոգի այս քարակերտ պատմախոս կառույցը, առանց որևէ ճարտարապետական փոփոխության ու այն կդառնա իսկական ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ:

Այս ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ կդառնա մատաղ սերնդի ազգային դաստիարակության ոգեղեն վայր և խոսուն վկան մեր նվիրյալների պատմության:

Սա նաև յուրատեսակ երախտիք կլինի ազգային մեր նվիրյալներին:

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՀԻՆԸ ԵՎ ՄԵՆՔ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ:

Հիշենք, որ մեր դարավոր թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի ոչնչացնի մեր հնագույն արժեքները:

Հին կառույցները մեր ազգի պատմության խոսուն վկաներն են, ինչպես Հռոմի, Հունաստանի, Եգիպտոսի և այլ հնադարյան ճարտարապետական պատմախոս շինությունները:

Հատուկ շնորհակալություն նաև այս շենքի վրայի պաստառները պատրաստողին, որ հանրությանը ակնառու տեղեկացնում է Արամ Մանուկյանի և Թովմաս Վարդանյանի մասին:

Թովնաս Վարդանյանի նյութերը պատրաստող ընկերոջը խնդրում ենք տեղեկացնել մեզ իր մասին, ընկերանալու և շնորհակալություն հայտնելու համար:

Խորին մտահոգություններով՝ Արմեն Մուշեղյան»: