Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 5-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի 32 UU 875 պ/հ (վարորդ Մ. Մ. ) և «Հյունդաի Սկոլարի» մակնիշի A264 УВ 134 պ/հ (վարորդ Ա. Մ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Հյունդաի Սկոլարի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդ` 1978 թ. ծնված Ա. Մ.-ին, ուղևորներ` 1991 թ. ծնված Գ. Մ.-ին, 2006 թ. ծնված Գ. Մ.-ին, 1981 թ. ծնված Հ. Գ.-ին, 2001 թ. ծնված Ն. Մ.-ին և 2001 թ. ծնված Ա. Մ.-ին, ովքեր տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը` բավարար:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի մեղավորը Hyundai-ի վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ԶԻԼ-ին: