Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր հայտարարեց, որ հանրությանն անհայտ փաստ ունի ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին:
«Դժվար թե ես համարձակություն ունենայի այստեղ հայտնվելու, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք. Կոմիտասի թանգարանում Ալեքսանդր Սիրանոսյանի հետ դասախոսություն ենք ունեցել, հետաքրքիր փաստեր էինք գտնել, որոնք ներկայացրեցինք լեցուն դահլիճին: Եվ այսօր, երբ ակտուալ է դարձել օրհներգը փոխել-չփոխելու հարցը, պարտիզանական լռություն է պահում այդ շերտը»,- ընդգծեց նա:
Մուշեղյանը հիշեցրեց, որ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը 1861-ին է տպագրվել, իսկ 1879 թվականին Եզնիկ քահանա Երզնկյանցի գրքում կա նոտագրությունը:
«Նա առաջինն էր, որ նոտայագրեց: Հիմա նա՞ էր մեղեդու հեղինակը, թե՞ ոչ: Տարածված երգ էր, նա լսել, ձայագրե՞լ է, չենք կարող ասել: Ուզում եմ շեշտել՝ 1879 թվականից, այսինքն`մեր օրհներգը ունի պատմություն, պետք է ծանոթանալ, բազային գիտելիքներ ձեռք բերել, նոր խոսել փոխել-չփոխելու մասին: Ինչո՞ւ մենք պետք է ամաչենք մեր այն օրհներգից, որն ունի 140 տարվա պատմություն»,- նշեց գիտաշխատողը: