| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանը միայն անուղղակի բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի հետ, և եթե ամերիկացիներն անիրագործելի և իռացիոնալ պահանջներ չդնեն, համաձայնության հասնելը հավանական է։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում ասել է Իրանի Սեյյեդ Աբբաս Արաղչին. հայտնում է Mehr գործակալությունը:
«Մենք միայն անուղղակի բանակցություններ ենք ունենալու: Գործադրված առավելագույն ճնշման պատճառով մենք չենք կարող ուղղակի բանակցությունների մեջ մտնել։ Անուղղակի բանակցությունները տարօրինակ չեն, և կարելի է պայմանավորվածություններ ձեռք բերել։ Առաջին փուլում մենք խոսեցինք միջուկային խնդիրների և պատժամիջոցների վերացման մասին», - ընդգծել է նա:
Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլում, ըստ Արաղչիի, իրանական կողմը տեսել է, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված:
«Վաղը սպասում ենք ամերիկյան կողմի դիրքորոշումները լսելուն. Եթե նրանք չունենան անտրամաբանական, անիրատեսական և անիրագործելի խնդրանքներ, հնարավոր է համաձայնության հասնել», - ընդգծել է նա:
Ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակացությունների առաջին փուլը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։ Վաղը կայանալու է 2-րդ փուլը: