|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մի քանի օրից հայտնել այն միջոցառումների մասին, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է կիրառել Չինաստանի դեմ ՝ ի պատասխան Հոնկոնգի նկատմամբ ՉԺՀ իշխանությունների գործողությունների. հայտնում է eadaily.com-ը։
«Մենք հիմա ինչ-որ բան ենք անում: Կարծում եմ, որ դա ձեզ շատ հետաքրքիր կլինի, բայց ես հիմա դրա մասին չեմ խոսի, ես այդ մասին կասեմ մի քանի օրից », - նշել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ։
Նա բացասական պատասխան է տվել, թե արդյոք պատժամիջոցները ներառված են դրանում, բայց խոստացել է, որ դա «հզոր ինչ-որ բան» է լինելու:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը NBC- ին տված հարցազրույցում նշել էր, որ Միացյալ Նահանգները կարող են պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ, եթե Պեկինը՝ ազգային անվտանգությանը վերաբերող օրինագծով «գրավի» Հոնկոնգը: Ավելի ուշ Չինաստանը Միացյալ Նահանգներին հայցադիմում էր ներկայացրել՝ կապված Հոնկոնգյան ազգային անվտանգության օրինագծի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններին և հավելել էր, որ Պեկինը հակազդելու միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն շարունակի խաթարել Չինաստանի շահերը: