|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանը կոշտ պատասխան կտա, եթե նրան վախեցնելու փորձ արվի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Մինաբ քաղաքում, փոխանցում է ТАСС-ը։
«Նախկինում, երբ այլ երկրներ ցանկանում էին խոսել Իսլամական Հանրապետության հետ, նրանք սպառնացող արտահայտություններ էին օգտագործում և վախեցնում պատերազմի սցենարով: Այժմ նման խոսքեր այլեւս չեն հնչում, ընդհակառակը, բոլորը պնդում են, որ մտադիր չեն կոնֆլիկտի մեջ մտնել Իրանի հետ»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ «չի ցանկանում որևէ պատերազմ սկսել, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա սպառնալ, Իսլամական Հանրապետությունը կոշտ պատասխան կտա», - զգուշացրել է Ռաիսին։