|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թվիթերը արգելափակել է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում Իրանի դեսպանատան օգտահաշիվը, ներկա պահին քայլեր են ձեռնարկվում դրա աշխատանքների վերականգնման ուղղութմամբ. այս մասին «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել իրանական դիվառաքելության մամուլի ծառայությունից։
«Ցավոք, Թվիթերը փակել է դեսպանատան օգտահաշիվը Ալ-Քուդսի տոնի ժամանակ։ Մինչ այս պահը մենք 4 անգամ դիմել ենք, որպեսզի հասկանանքն արգելափակման պատճառը, բայց մինչ այժմ ոչ մի հստակ պատասխան չենք ստացել», - նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։
«Արգելափակումը միայն ՌԴ-ում իրանական դեսպանատանը չի վերաբերում։ Արգելափակվել են նաև մի քանի այլ երկրներում մեր դիվառաքելությունների օգտահաշիվները», - հայտնում է զրուցակիցը։