|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
2015-ին ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ Ցեղասպանության կապակցությամբ մենք մեծ ասելիք ունենք, որն առաջին հերթին պետք է ուղղված լինի հենց մեզ, հետո` արդեն աշխարհին:
«Մենք մեզ պետք է վերապատմենք, թե ինչ եղավ 100 տարի առաջ, և պետք է ճիշտ վերապատմենք, որ կարողանանք աշխարհին էլ այդկերպ այն մատուցել: Նախարարությունն ազգային արխիվի, պատմության թանգարանի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնել է ցուցահանդես, որը նվիրված կլինի հետցեղասպանության պատմությանը և դրա վերլուծությանը: Ցուցահանդեսը կբացվի ապրիլ ամսին՝ պատմության թանգարանում»,-հայտնեց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ 2015-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում աշխարհի մի շարք երկրների կինոթատրոններում կցուցադրվեն Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: Ըստ նախարարի` Հայաստանի բոլոր երաժշտական կոլեկտիվները նույնպես արտերկրում հանդես կգան համերգներով: