Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան սուր կտրող, ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված` Ալվար գյուղի գյուղապետի կինը` 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, վիրահատվել են, նրանց վիճակը կայուն է:
Այս մասին yerkir.am-ին հայտնեց Աշոցքի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Առուստամյանը` նշելով, որ նրանց կյանքին առայժմ վտանգ չի սպառնում: Բժիշկը հայտնեց, որ հիվանդներն իրենց մոտ են տեղափոխվել մեկական վնասվածքով, որոնք բժիշկները մշակել են: Հիվանդների գիտակցությունը տեղն է, գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Իսկ մինչ այդ`գյուղապետի կինը` 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող, ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, հարսին ու կնոջը դանակահարել է գյուղապետը: