|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր դժբախտ դեպք է գրանցվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում: Ականի պայթյունից մահացել է նույն գյուղի բնակիչ` 1958թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը, իսկ 1965թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Yekir.am-ի տեղեկություններով` Ռաֆիկ Մուղալյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Մեզ հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը ասաց, որ ականապայթյունից վնասվել է Բաբիկյանի ոտնաթաթը: Նա այժմ վիրահատարանում է, բժիշկները նրան առաջին օգնություն են ցուցաբերում, որպեսզի տեղափոխեն Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա խոսքով` հիվանդի վիճակը նորմալ է: