կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 09:53
Առանց Կատեգորիա

Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա. «Հրապարակ»

Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստը, որի ընթացքում ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա:

Նիստի օրակարգում է ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելու հարցը։ «Իմ քայլում» դեմ են դրան, եւ չի բացառվում, որ հարցն օրակարգից հանվի։ Ինչո՞ւ․ հարցրինք ընդդիմության ներկայացուցիչ Անի Խաչատրյանին, որը պատրաստվում է հարցի հետ կապված «բլիժնի բոյ» մտնել։

«Նրանց տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին․ հիշեցնենք, որ 5 տարին մեկ պետք է պայմանագրերը թարմացվեն, ու հիմա իրենք մտածում են` այլեւս չերկարացնել այդ պայմանագրերը․ ռազմահայրենասիրական առարկան դպրոցներից հանեցին, հիմա հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն»:

Դա քայլ է ԵԿՄ-ի՞ դեմ։ «Գիտեք, իրենք չգիտեն ինչ է «Երկրապահը», չգիտեն ինչ արժեքի մասին է խոսքը, երբ դա ամենափոքր քայլն էր, որ կարող էր ավագանին-համայնքն անել «Երկրապահի» համար, որովհետեւ այնտեղ են նաեւ հաշմանդամներին տրամադրված տարածքները։

«Երկրապահի» տղերքը «պակաս» հաշմանդամություն ունեցող տղերք չեն, այնպես որ, վերջիններիս փորձում են զրկել այդ փոքր հոգածությունից անգամ»: Ձեր քայլերը, եթե հարցն օրակարգից հանվի։ «Բոլոր դեպքերում լիահույս եմ, որ չի հանվի, եթե հանվեց, ինքս նոր նախագիծ կբերեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում